Ֆրանսիան ԵՄ-ից օգնություն է խնդրել լայնածավալ անտառային հրդեհների դեմ պայքարում
Հուլիս 24,2026 13:59
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել է, որ երկիրը դիմել է Եվրոպական միությանը՝ խնդրելով ակտիվացնել ԵՄ Քաղաքացիական պաշտպանության մեխանիզմը լայնածավալ անտառային հրդեհների պատճառով։
Ֆրանսիայի առաջնորդի խոսքով՝ իրավիճակը հատկապես բարդ է մնում Ժիրոնդա դեպարտամենտում։ Եվրոպական օգնության շրջանակում Ֆրանսիան կստանա լրացուցիչ ուժեր՝ Խորվաթիայից երկու Canadair ինքնաթիռ, Պորտուգալիայից երկու Air Tractor, ինչպես նաև Չեխիայից և Սլովակիայից երկու ծանր Black Hawk ուղղաթիռ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ժիրոնդայում հրդեհի պատճառով տարհանվել է մոտ 20 հազար մարդ։ Եվս մոտ 400 բնակիչ ստիպված է եղել լքել տները Ֆրանսիայի հարավային Վար դեպարտամենտում բռնկված հրդեհի պատճառով։
Նորություններ
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականը ժամանել է Բաքու
22:13 25-07-2026
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 1 միլիարդ 150 միլիոն դրամ. Դատախազության հայցը բավարարվել է
17:29 24-07-2026
