Հանրապետության տարածքում`
Հուլիսի 26-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ։ Հուլիսի 26-30-ին Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Շիրակի մարզի առանձին հատվածներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ։
Օդի ջերմաստիճանը հուլիսի 26-ին ցերեկային ժամերին կբարձրանա 2-4 աստիճանով։
