Ֆրանսիայում և Իսպանիայում բռնկված հրդեհների պատճառով ավելի քան 250 հազար մարդ է տարհանվել | Region

Ֆրանսիայում և Իսպանիայում բռնկված հրդեհների պատճառով ավելի քան 250 հազար մարդ է տարհանվել

Հուլիս 25,2026 15:23

Ֆրանսիայում և Իսպանիայում բռնկված հրդեհների տարածքը շարունակում է աճել․ հպատճառով շուրջ 250 հազար մարդ է տարհանվել, հայտնում է Bild-ը։

Միայն Ֆրանսիայում կրակի տարածման պատճառով ստիպված է եղել տունը լքել ավելի քան 200 հազար բնակիչ, իսկ Իսպանիայում այդ թիվը գերազանցել է 60 հազարը: Մարդկանց տեղավորում են ժամանակավոր կացարաններում:

Ֆրանսիայում արտակարգ կարգով տարհանում են Բորդոյի շրջակայքի քաղաքները, քանի որ իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից: Երկրի կառավարությունն այսօր ևս 500 զինծառայող կուղղի հրդեհների դեմ պայքարին: Արդյունքում՝ ներգրավված զինվորականների ընդհանուր թիվը կգերազանցի 1000-ը. նրանք կօգնեն իրենց ուժերի սահմանին աշխատող հրշեջներին:

Միևնույն ժամանակ, Իսպանիայում հրդեհների պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել Մադրիդի շրջակայքում: Կրակը տարածվում է Իսպանիայի մայրաքաղաքից շուրջ 50 կիլոմետր հեռավորության վրա: Հրդեհներից մեկը հասել է մոտակայքում գտնվող ՆԱՍԱ-ի համալիրին: Ամերիկյան տիեզերական գործակալության ներկայացուցիչների խոսքով՝ ամբողջ անձնակազմը հաջողությամբ տարհանվել է: Մի քանի ալեհավաքներից բաղկացած այս համալիրը Հեռավոր տիեզերական կապի ցանցի երեք օբյեկտներից մեկն է: ՆԱՍԱ-ն դրանք օգտագործում է իր տիեզերական զոնդերի հետ կապ հաստատելու համար: Այդպիսի համալիրները տեղակայված են Մադրիդում, Գոլդսթոունում (Կալիֆոռնիա) և Կանբերրայում (Ավստրալիա):

Նորություններ