Ախուրյան, Կամո, Շիրակ բնակավայրերի հարակից տարածքներում իրականացվելու են օդային (ավիացիոն) քիմիական սրսկման աշխատանքներ՝ մորեխների դեմ պայքարի նպատակով
Հուլիս 30,2026 10:15
Շիրակի մարզի հարգելի՛ բնակիչներ,
Տեղեկացնում ենք, որ 2026 թվականի հուլիսի 30-ին, առավոտյան՝ ժամը 07:00-ից, Ախուրյան, Կամո, Շիրակ
բնակավայրերի հարակից տարածքներում իրականացվելու են օդային (ավիացիոն) քիմիական սրսկման աշխատանքներ՝ մորեխների դեմ պայքարի նպատակով։
Խնդրում և հորդորում ենք՝
սրսկման օրը մեղվաընտանիքները ժամանակավորապես տեղափոխել կամ պահել անվտանգ վայրում,
խուսափել գյուղատնտեսական կենդանիներին սրսկվող տարածքներ արածեցման տանելուց,
հնարավորության դեպքում սահմանափակել մարդկանց ներկայությունը սրսկվող տարածքներում մինչև աշխատանքների ավարտը,
պահպանել անվտանգության կանոնները և հետևել համայնքային պատասխանատուների ցուցումներին։
Նորություններ
Արմեն Գրիգորյանն ընդունել է դիվանագիտական առաքելությունն ավարտող Ֆրանսիայի դեսպանին
17:59 28-07-2026
Ըմբշամարտի Մ-17 տարեկանների Աշխարհի առաջնությունում Հայաստանն այսօր 5 մասնակից ունի
10:43 28-07-2026
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականը ժամանել է Բաքու
22:13 25-07-2026
