ՌԴ կառավարությունը երկարաձգել է դիզվառելիքի արտահանման արգելքը
Օգոստոս 29,2026 20:43
ՌԴ կառավարությունը մինչև սեպտեմբերի 30-ը երկարաձգել է արտադրող ընկերությունների կողմից դիզվառելիքի արտահանման արգելքը:
«Որոշումն ընդունվել է վառելիքի ներքին շուկայում կայունության պահպանման համար»,- ասված է նախարարների կաբինետի մամուլի ծառայութան հաղորդագրության մեջ:
Վառելիքի արտահանման ընդհանուր արգելքը Ռուսաստանում գործում է մինչև 2027 թվականի հունվարի 31-ը։
