Ծառուկյանի դաժան խոստումը․ մարտիկը բացահայտել է, թե ինչպես է ավարտելու առաջիկա մենամարտը | Region

Ծառուկյանի դաժան խոստումը․ մարտիկը բացահայտել է, թե ինչպես է ավարտելու առաջիկա մենամարտը

Օգոստոս 30,2026 15:20

UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման աղյուսակի երկրորդ համար, Հայաստանը ներկայացնող Արման Ծառուկյանը կիսվել է բրազիլացի Մաուրիսիո Ռուֆիի դեմ կայանալիք մենամարտի իր սպասելիքներով և կանխատեսել գոտեմարտի ելքը:

Ծառուկյան — Ռուֆի դիմակայությունը կայանալու է սեպտեմբերի 19-ին ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում անցկացվելիք UFC 331 մրցաշարի շրջանակում։

«Ես նրան կկանգնեցնեմ երրորդ ռաունդում՝ տեխնիկական նոկաուտով։ Արմունկներով, միայն արմունկներով կպատռեմ նրա դեմքը»,- Ծառուկյանի խոսքն է մեջբերում Red Corner MMA-ն X սոցիալական ցանցում։

29-ամյա մարտիկն իր պրոֆեսիոնալ կարիերայում անցկացրել է 26 մենամարտ՝ տոնելով 23 հաղթանակ (որոնցից 15-ը՝ ժամկետից շուտ) և կրելով 3 պարտություն: Խառը մենամարտերում նա նորամուտը նշել է 2015 թվականի սեպտեմբերին, իսկ UFC-ում հանդես է գալիս 2019 թվականի ապրիլից։ Ծառուկյանն ազատ ոճի ըմբշամարտի և խառը մենամարտերի (MMA) սպորտի վարպետ է:

armsport.am

Նորություններ