Դարաշրջանի ավարտ․ Լիոնել Մեսսին հեռանում է Արգենտինայի հավաքականից | Region

Դարաշրջանի ավարտ․ Լիոնել Մեսսին հեռանում է Արգենտինայի հավաքականից

Օգոստոս 31,2026 21:07

«Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին հայտարարել է Արգենտինայի ազգային հավաքականում կարիերան ավարտելու մասին։ 39-ամյա լեգենդար ֆուտբոլիստը պաշտոնական հայտարարությամբ հանդես է եկել Ինստագրամի իր էջում։

Մեսսին ազգային թիմի գույները պաշտպանում էր 2005 թվականից։ Նա Արգենտինայի հավաքականի հետ դարձել է ԱԱ-2022-ի չեմպիոն, երկու անգամ նվաճել Ամերիկայի գավաթը (2021, 2024), ինչպես նաև հաղթել Ֆինալիսիմայում (2022)։

Վերջերս ավարտված ԱԱ-2026-ում Լիոնելն արգենտինացիների հետ հասավ մինչև եզրափակիչ, որտեղ թիմը նվազագույն՝ 0։1 հաշվով ցավալի պարտություն կրեց Իսպանիայի ընտրանուց։

«Ալբիսելեստեի» կազմում անցկացրած 207 հանդիպումներում Մեսսին դարձել է 125 գոլի հեղինակ։ Սա ազգային հավաքականների պատմության մեջ երկրորդ լավագույն արդյունքն է․ ցանկը գլխավորում է Կրիշտիանու Ռոնալդուն, որի ակտիվում Պորտուգալիայի հավաքականի կազմում անցկացրած 233 խաղում գրանցված 146 գոլ կա։

armsport.am

Նորություններ