Նոյեմբերյանի համայնքապետ Արսեն Աղաբաբյանը հարցաքննվելուց հետո ազատ է արձակվել | Region

Նոյեմբերյանի համայնքապետ Արսեն Աղաբաբյանը հարցաքննվելուց հետո ազատ է արձակվել

Սեպտեմբեր 01,2026 11:28

Նոյեմբերյանի համայնքապետ Արսեն Աղաբաբյանը գիշերն ազատ է արձակվել Հակակոռուպցիոն կոմիտեում հարցաքննվելուց հետո։

Այս մասին սոցիալական ցանցում գրառում է կատարել «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։ Երեկ հայտնի դարձավ, որ Նոյեմբերյանի քաղաքապետ Արսեն Աղաբաբյանը հրավիրվել է Երեւան՝ Հակակոռուպցիոն կոմիտե՝ մի քանի տարի առաջ հարուցված քրեական վարույթի շրջանակներում։

Գործը վերաբերում է Աղաբաբյանի կնքած աճուրդային մի պայմանագրին։ Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի՝ գործարքն իրականացվել է ավելի ցածր գնով։ Արսեն Աղաբաբյանը «Ապրելու երկիր» կուսակցության անդամ է, 2021 թվականի դեկտեմբերից ղեկավարում է Նոյեմբերյան համայնքը։

Նորություններ