Արցախը սրտում, նոր կյանքը Զորականում․ ինչպե՞ս է հույսն արթնանում նոր տանիքի ներքո
Արցախցի Դոնարա Ղարիբյանի ընտանիքը տեղահանվել է 2023թ․-ին՝ Արցախի Մարտունու շրջանի Գիշի գյուղից։ Որոշ ժամանակ մնացել են Սիսիան քաղաքում, նույն թվականի դեկտեմբերի 1-ին տեղափոխվել և հաստատվել են Տավուշի մարզի Զորական գյուղում։
Դոնարա Ղարիբյանը Զորականում զբաղվում է այն գործով, որի մեջ վարպետացել է Արցախում։ Հնդկահավ, բադ և տարբեր տեսակի հավեր է բազմացնում, մեծ մասը վաճառում է, հոգում ընտանիքի կարիքները։ Թռչունների հատուկ տեսակներ կան, որոնք վաճառքի ենթակա չեն․ դրանք պահում է ինկուբացիայի համար։
Regions TV-ի հետ զրույցում նա հատուկ շեշտեց զորականցիների հոգատար վերաբերմունքը բոլոր արցախցիների հանդեպ։ Ըստ Դոնարա Ղարիբյանի՝ հնաբնակները մինչ օրս, հնարավորության սահմաններում, օգնում, աջակցում են գյուղում հաստատված բոլոր տեղահանվածներին։
Վերջիններիս անվարձահատույց օգտագործման իրավունքով տներ են հատկացրել։ Արցախցիներն էլ իրենց հերթին փորձում են հարմարվել նոր պայմաններին, նորից ոտքի կանգնել, հիմնել փոքր բիզնեսներ՝ նոր կյանք կառուցելով արդեն նոր բնակավայրում։
Տեսանյութը՝ առանց մեկնաբանության։
