Սիզավետցի գյուղատնտեսի ցորենի, կտավատի, վարսակի և ոսպի դաշտերը․ գյուղատնտեսությունը՝ ճիշտ հաշվարկի արվեստ | Region

Սիզավետցի գյուղատնտեսի ցորենի, կտավատի, վարսակի և ոսպի դաշտերը․ գյուղատնտեսությունը՝ ճիշտ հաշվարկի արվեստ

Սեպտեմբեր 05,2026 17:00

Գյուղատնտես Արարատ Պողոսյանն ապրում է Շիրակի մարզի Սիզավետ բնակավայրում, զբաղվում է անասնապահությամբ և հողագործությամբ։

Մշակում է ցորեն, գարի, վարսակ, կտավատ և ոսպ։ Բուսաբույծը Regions TV-ի հետ զրույցում նշեց, որ այս տարի հնդկաձավար էլ էր ցանել, սակայն բերքը կարկտահարությունից տուժել է։

Չնայած կրած վնասներին՝ Արարատ Պողոսյանը չի հուսահատվում։ Ասում է՝ գյուղատնտեսը միշտ պետք է պատրաստ լինի բնության անակնկալներին և ճիշտ կազմակերպի աշխատանքը, որպեսզի հնարավոր լինի փոխհատուցել կատարված ծախսերը։

Միայն կտավատի մշակությունից ակնկալում է մոտ 1 միլիոն դրամի, իսկ ցորենից  շուրջ 450 հազար դրամի եկամուտ։

Արարատ Պողոսյանը նշում է՝ գյուղատնտեսությունը ռիսկային ոլորտ է։ Այդ պատճառով, ըստ նրա, անհրաժեշտ է խելամիտ հաշվարկներ կատարել և մշակաբույսերի ընտրությունը ճիշտ կազմակերպել, որպեսզի մեկ բերքի վնասը ճակատագրական չլինի տնտեսության համար, իսկ մեկ մշակաբույսից ստացված եկամուտը կարողանա ծածկել մյուսի վրա կատարված ծախսերը։

Տեսանյութը՝ առանց մեկնաբանության։

Նորություններ