Պոլսո Հայոց պատրիարքը աղոթել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների վերականգնման համար | Region

Պոլսո Հայոց պատրիարքը աղոթել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների վերականգնման համար

Սեպտեմբեր 07,2026 13:03

Պոլսո Հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը Վանա լճի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում մատուցված ամենամյա պատարագից հետո հայտարարել է, որ այս տարի հատուկ աղոթք են հղել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների վերականգնման համար։

Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը նշել է, որ համաշխարհային խաղաղության և ժողովուրդների միջև եղբայրության համար աղոթքներից բացի՝ այս տարի հատուկ աղոթել են նաև Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների վերականգնման համար։

«Այս հողերում ապրող մարդիկ արժանի են խաղաղության։ Մենք Աստծուց օրհնություն ենք խնդրում»,- պատարագից հետո ասել է Մաշալյանը։

Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում մատուցված պատարագին մասնակցել են հայեր Թուրքիայից, Հայաստանից, ԱՄՆ-ից, եվրոպական երկրներից և Իրանից։ Պատարագը մատուցել է Հայ Առաքելական եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի Արևելյան թեմի առաջնորդ Մեսրոպ եպիսկոպոս Պարսամյանը։

 

Նորություններ