Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործը կրկին մակագրվել է դատավոր Սերժ Ռուշանյանին | Region

Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործը կրկին մակագրվել է դատավոր Սերժ Ռուշանյանին

Սեպտեմբեր 07,2026 21:11

Վճռաբեկ դատարանի որոշմամբ՝ Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործը կրկին մակագրվել է դատավոր Սերժ Ռուշանյանին։

Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի երկու դատավորներ՝ Հակոբ Մանուկյանն ու Սերժ Ռուշանյանը, ավելի վերապահված էին քննել տվյալ գործը։ Մանուկյանը հայտնել էր ինքնաբացարկ՝ հայտնելով, որ իրեն փաստաբանական արտոնագիր է տրամադրել սույն գործով ներգրավված փաստաբան Արա Զոհրաբյանը։

Իր հերթին, Սերժ Ռուշանյանը գտել էր, որ քննությունը պետք է իրականացվի Երևանում։ Այնուհետև Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահագն Մելիքյանը որոշում էր կայացրել նյութերը փոխանցել Վճռաբեկ դատարան՝ ընդդատությունը որոշելու նպատակով։

Նորություններ