Գեղարքունիքում ձերբակալվել են վարչության պետը և մի շարք դպրոցի տնօրեններ
Սեպտեմբեր 08,2026 10:48
Կաշառք տալու և ստանալու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում այսօր ձերբակալվել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի համապատասխան վարչության պետը, ինչպես նաև Գեղարքունիքի մարզի մի շարք դպրոցների տնօրեններ։
Այս մասին հայտնել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։
Ըստ կոմիտեի՝ վարչության պետը մեղադրվում է մի խումբ անձանց, այդ թվում՝ դպրոցների տնօրենների օգտին հովանավորչության և թողտվության դիմաց մի քանի դրվագով կաշառք ստանալու համար։
Քրեական վարույթի շրջանակում իրականացվում են անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ։
Նորություններ
Սպերցյանն ընդգրկվել է Սաուդյան Արաբիայի առաջնության 5-րդ տուրի խորհրդանշական թիմում
10:45 07-09-2026
Առևտրի ոլորտում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափերի հարկերից խուսափելու դեպք
11:11 04-09-2026
