ՔԿ-ն Խաչատուրյանի՝ Չեխիայում արած հայտարարությունից հետո հրապարակել է 44-օրյա պատերազմի հետևանքով զոհերի թիվը | Region

ՔԿ-ն Խաչատուրյանի՝ Չեխիայում արած հայտարարությունից հետո հրապարակել է 44-օրյա պատերազմի հետևանքով զոհերի թիվը

Սեպտեմբեր 08,2026 12:21

Քննչական կոմիտեն այսօր դարձյալ հրապարակել է 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով զոհերի թիվը։ Կոմիտեն տվյալները հրապարակել է այն բանից հետո, երբ օրերս Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը Չեխիա կատարած պաշտոնական այցի ժամանակ իր ելույթում ասել էր, թե 44-օրյա պատերազմի ժամանակ հայկական կողմը 4800 զոհ է ունեցել:

Այսօր ՔԿ-ն պարզաբանել է, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով զոհվել է 3833 անձ, որոնցից 3755-ը՝ զինծառայողներ, 78-ը քաղաքացիական անձինք: Անհայտ է 191 անձի գտնվելու վայրը, որոնցից 172-ը՝ զինծառայող, 19-ը՝ քաղաքացիական անձ։

Նշենք, որ այս թեման պարբերաբար սրվում է․ընդդիմության ներկայացուցիչները հաճախ հայտարարում են, թե 5000 զոհ ենք ունեցել, ինչի համար մեղավոր է իշխանությունը։ Իշխանությունն էլ մեղադրում է ընդդիմությանը, թե միտումնավոր ուռճացնում են զոհերի թիվը:

Նորություններ