Հայաստանը Հունաստանում հայկական արտադրանքի արտահանումը խթանելու նպատակով քննարկումներ է անցկացրել
Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Forum S.A. Հունաստանի առաջատար առևտրային ցուցահանդեսներ անցկացնող կազմակերպության գործադիր տնօրեն Թանոս Պանագուլիսին։
Դեսպան Մկրտչյանը ներկայացրել է Հայաստանի արտաքին տնտեսական քաղաքականության հիմնական առաջնայնությունները՝ եվրոպական շուկաներ մուտք գործելու և ամրապնդվելու համատեքստում, շեշտել է Հունաստանում հայկական արտադրատեսակները առավել հասանելի դարձնելուն ուղղված քայլերի անհրաժեշտությունը։
Թանոս Պանագուլիասը ներկայացրել է իր կազմակերպության կողմից տարեկան անցկացվող սննդի և ընպելիքների, գինու և սպիրտային այլ խմիչքների, զբոսաշրջության և հյուրանոցային ոլորտի, հացաբուլկեղենի և հրուշակեղենի, փաթեթավորման և սննդի տեխնոլոգիաների, լոգիստիկայի և մատակարարման ցանցերին նվիրված ցուցահանդեսները, հրավիրել է հայկական ընկերություններին մասնակցել տարեկան 3750 այլ մասնակցիների և շուրջ 230000 այցելուներ գրավող իրենց ցուցահանդեսներին։ Թանոս Պանագուլիասն ընդգծել է, որ հայկական արտադրատեսակների մասնակցությունը նշված ցուցահանդեսներին կավելացնի ոչ միայն Հունաստանի, այլ նաև բալկանյան տարածաշրջանի երկրների հետ առևտրի աճը։ Նա նաև հավելել է, որ վերջին տարիներին նկատվում է իրենց ցուցահանդեսներին հայկական մի շարք ընկերությունների մասնակցության աճ։
Նորություններ
