Նա այս մրցաշրջանում կդառնա Չեմպիոնների լիգայի լավագույն ռմբարկուն․ Մոուրինյուն կիսվել է կանխատեսմամբ | Region

Նա այս մրցաշրջանում կդառնա Չեմպիոնների լիգայի լավագույն ռմբարկուն․ Մոուրինյուն կիսվել է կանխատեսմամբ

Սեպտեմբեր 10,2026 16:29

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն կիսվել է Չեմպիոնների լիգայի նոր խաղարկությունում թիմի հարձակվող Կիլիան Մբապեի հնարավորությունների վերաբերյալ իր կարծիքով։

«Կիլիան Մբապեն այս մրցաշրջանում կրկին կդառնա Չեմպիոնների լիգայի լավագույն ռմբարկու, ինչպես դա արեց նախորդ խաղարկությունում»,- պորտուգալացի մասնագետի խոսքերը մեջբերում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Հիշեցնենք, որ 2025/26 մրցաշրջանում Մբապեն Չեմպիոնների լիգայում դարձել էր 15 գոլի հեղինակ։ Նոր արշավի մեկնարկային տուրում «Ռեալը» սեփական հարկի տակ 2-1 հաշվով առավելության է հասել Միլանի «Ինտերի» նկատմամբ, իսկ գոլերից մեկն իր ակտիվում գրանցել է հենց ֆրանսիացի հարձակվողը։

Հավելենք, որ Չեմպիոնների լիգայի խաղարկության լիգայի փուլի հաջորդ տուրում «արքայական» ակումբն արտագնա խաղում ուժերը կչափի իտալական «Ռոմայի» հետ։

armsport.am

Նորություններ