Պուտինի՝ G20-ի գագաթնաժողովին մեկնելու հարցը դեռ չի քննարկվել․ Ուշակով | Region

Պուտինի՝ G20-ի գագաթնաժողովին մեկնելու հարցը դեռ չի քննարկվել․ Ուշակով

Սեպտեմբեր 12,2026 17:21

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ատլանտայում կայանալիք G20-ի գագաթնաժողովին մասնակցելու հարցը դեռ չի քննարկվել։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

«Ինչ վերաբերում է Պուտինի հնարավոր այցին, ապա այդ հարցը մեզ մոտ դեռ նույնիսկ չի քննարկվել»,- ասել է Ուշակովը՝ մեկնաբանելով գագաթնաժողովին մասնակցելու՝ Ռուսաստանին ուղղված հրավերը։

Նրա խոսքով՝ այս պահին գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքներն ընթանում են փորձագիտական մակարդակով։

«Մեր մասնագետներն անընդհատ աշխատում են առաջիկա գագաթնաժողովի փաստաթղթերի վրա։ Ամեն ինչ ընթանում է սովորական հունով»,- նշել է Ուշակովը։

Նորություններ