Հովհաննես Գաբրիելյանը լողալով հատել է Սևանա լիճն իր ողջ երկայնքով՝ պատմական ռեկորդ սահմանելով | Region

Հովհաննես Գաբրիելյանը լողալով հատել է Սևանա լիճն իր ողջ երկայնքով՝ պատմական ռեկորդ սահմանելով

Սեպտեմբեր 14,2026 15:32

Հովհաննես Գաբրիելյանը սահմանել է պատմական ռեկորդ; Նա լողալով հատել է Սևանա լիճն իր ամբողջ երկայնքով:

Հաղթահարված հեռավորությունը կազմում է 74 կիլոմետր: Անընդմեջ լողի ամբողջ գործընթացը տևել է մոտ 34 ժամ:

Ընկերները Գաբրելյանին դիմավորել են Ծովագյուղի Փիրուզե լողափում և նրան հանձնել խորհրդանշական մեդալ։

Հարազատները վստահեցնում են, որ լողորդի վիճակը լավ է։ Մարզիկն այժմ գտնվում է բժիշկների հսկողության ներքո՝ ուժերը վերականգնելու նպատակով:

 

Նորություններ