Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի մեկ ներկայացուցիչ | Region

Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի մեկ ներկայացուցիչ

Հոկտեմբեր 30,2026 11:19

Չինաստանի Նինբո քաղաքում շարունակվում է ծանրամարտի մեծահասակների աշխարհի առաջնությունը։ Այսօր՝ հոկտեմբերի 30-ին, Հայաստանի հավաքականը մրցահարթակում կունենա մեկ ներկայացուցիչ։

Պայքարի մեջ կմտնի աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն Ալեքսանդրա Գրիգորյանը։ 57 կգ քաշային կարգում հայ ծանրորդուհու մրցելույթը կմեկնարկի Երևանի ժամանակով 12:00-ին։

armsport.am

 

Նորություններ