Տասնամյակների վտանգից հետո՝ նոր կյանքի հույս․ Ակնալիճի վթարային շենքի բնակիչները սպասում են նոր բնակարանների | Region

Տասնամյակների վտանգից հետո՝ նոր կյանքի հույս․ Ակնալիճի վթարային շենքի բնակիչները սպասում են նոր բնակարանների

Հոկտեմբեր 31,2026 12:00

Արմավիրի մարզի Ակնալիճ բնակավայրի Գառնիկյան-3 հասցեի վթարային շենքի բնակիչների տրամադրությունն այսօր բոլորովին այլ է։ Նոր բնակարան ունենալու հեռանկարը 24 ընտանիքի ապագայի նկատմամբ վստահություն է ներշնչել։

Բնակիչները Regions TV-ի հետ զրույցում նշում են՝ գործն ընթացքի մեջ է, որոշել են հող հատկացնել, որի վրա 24 միանման տուն կկառուցվի վթարային շենքի բոլոր ընտանիքների համար։ Նրանց պնդմամբ՝ Արմավիրի մարզպետի աշխատակազմից և համայնքապետարանից մի քանի անգամ եկել են, տեղում ծանոթացել իրավիճակին։

Տասնամյակներ շարունակ շենքի բնակիչներն ամեն օր իրենց ուժերով մի նոր պոկված քար էին տեղադրում և փլվող պատ նորոգում։

Այսօր բնակիչների մոտ տարիների անորոշությունից հետո վերջապես հույսի նշույլ է արթնացել։ Երկարատև սպասումից հետո նրանք մեկ ակնկալիք ունեն՝ հնարավորինս շուտ ունենալ ապահով բնակարան և նոր էջ սկսել իրենց կյանքում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նորություններ