ՌԴ-ն սահմանափակել է կանխիկ ռուբլու արտահանումը Հայաստան
Նոյեմբեր 03,2026 12:28
Ռուսաստանը սահմանափակել է կանխիկ ռուբլու արտահանումը մի շարք երկրներ, այդ թվում՝ Հայաստան։ Այս մասին հայտնում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեն:
Արգելքը վերաբերվում է Ռուսաստանի Դաշնությունից Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ պետություններ՝ Հայաստան, Բելառուս, Ղազախստան ու Ղրղզստան, ինչպես նաև Ադրբեջան, Տաջիկստան և Ուզբեկստան ՌԴ կանխիկ արժույթի արտահանմանը.
- ֆիզիկական անձանց համար՝ 1 միլիոն ռուբլին գերազանցելու դեպքում,
- իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ անկախ գումարի չափից, բացառությամբ՝ հրամանագրով սահմանված դեպքերի։
