Հայաստանն ու Ադրբեջանը կարող են հետ կանչեն միմյանց նկատմամբ միջազգային հայցերը խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո․ Մակունց | Region

Հայաստանն ու Ադրբեջանը կարող են հետ կանչեն միմյանց նկատմամբ միջազգային հայցերը խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո․ Մակունց

Նոյեմբեր 03,2026 12:39

«Ինչ վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի միջև  գոյություն ունեցող վեճերին, ապա արտաքին գործերի նախարարությունը, արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունը, ինչպես նաև վարչապետը նշել են, որ խաղաղության գործընթացի տրամաբանության մեջ կարող է որոշում կայացվել հետ կանչեն միմյանց նկատմամբ հայցերը՝ եթե Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը վերջնական ստորագրեն խաղաղության պայմանագիր»,-այս մասին այսօր խորհրդարանում հայտարարել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Լիլիթ Մակունցը՝ միջազգային դատական ատյաններում Հայաստանի շահերի պաշտպանության համար նախատեսված շուրջ 4 միլիարդ դրամի ծախսերի քննարկման ժամանակ։

Միևնույն ժամանակ Մակունցը վստահեցրել է՝  Հայաստանի Հանրապետությունը չի հրաժարվելու երբեք իր շահերի պաշտպանությունն իրականացնել միջազգային որևէ ատյանում և շարունակելու է դրանք անել։

Նորություններ