Արշակ Սրբազանի գործով ինքնաբացարկ հայտնելու համար դատավոր Գևորգ Մանուկյանի նկատմամբ նկատողություն է հայտարարվել | Region

Արշակ Սրբազանի գործով ինքնաբացարկ հայտնելու համար դատավոր Գևորգ Մանուկյանի նկատմամբ նկատողություն է հայտարարվել

Նոյեմբեր 03,2026 13:20

Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ՝ դատավոր Գևորգ Մանուկյանին նկատողություն է հայտարարվել:

Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի գործով ինքնաբացարկ հայտնելու համար Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գևորգ Մանուկյանի նկատմամբ նկատողություն է հայտարարվել։ Այդ մասին  հայտնում են Դատական իշխանությունից:

ՀՀ արդարադատության նախարարությունը կարգապահական վարույթ է հարուցել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գևորգ Մանուկյանի նկատմամբ։ Մանուկյանի նկատմամբ կարգապահական վարույթը հարուցվել է ՀՀ գլխավոր դատախազի հաղորդման հիման վրա։

Մանուկյանն ընդգծել է, որ յուրաքանչյուր դեպքում, երբ ԲԴԽ առջև բարձրացվում է դատավորին պատասխանավության ենթարկելու հարցը՝ կապված նրա կողմից ի պաշտոնե կատարված գործողության կամ դատական իշխանությունը հեղինակազրկելու մեղադրանքի հետ, լիազոր մարմինը պետք է ծանրակշիռ փաստեր ներկայացնի, ոչ թե ենթադրություններ։ ԲԴԽ-ն, այդուհանդերձ, որոշել է բավարարել միջնորդությունը։

Նորություններ