Սամվել Կարապետյանին ու ևս 8 անձի կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան
Նոյեմբեր 04,2026 21:01
Քննչական կոմիտեից տեղեկյացնում են, որ 9 անձի, այդ թվում՝ Սամվել Կարապետյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան։
«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, միլիարդատեր Սամվել Կարապետյանը քիչ առաջ տեղափոխել է դատարան։ Նա ձերբակալվել էր կազմակերպված եղանակով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը 64.5 մլրդ դրամի վնաս պատճառելու գործով։
Ըստ Քննչական կոմիտեի՝այս նույն գործով հանրային քրեական հետապնդում է հարուցվել ևս 35 անձի նկատմամբ՝ մասնավոր ոլորտում ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կազմակերպելու, առանձնապես խոշոր չափերով վստահված գույքը հափշտակելը կազմակերպելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման դրվագներով:
