Սպանվել է «Հեզբոլա»-ի առաջնորդ Հասան Նասրալլան․ հաստատում է խմբավորումը
Սեպտեմբեր 28,2024 17:27
«Հեզբոլա»-ն հաստատում է՝ սպանվել է առաջնորդ Հասան Նասրալլան։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
Լրատվամիջոցը գրում է՝ «Հեզբոլա»-ի առաջնորդ Սայեդ Հասան Նասրալլան սպանվել է, հայտարարել է Իրանի կողմից աջակցվող այս խմբավորումը՝ հաստատելով նրա մահը։ Մինչ այս, իսրայելական բանակը հայտարարել էր, որ մեկ օր առաջ Նասրալլան ոչնչացվել է Բեյրութի հարավային արվարձանում Դահիեում բնակելի շենքի տակ գտնվող խմբավորման ստորգետնյա շտաբին «թիրախային հարված» հասցնելու արդյունքում։
«Հեզբոլլա»-ն հայտարարել է, որ կշարունակի իր պայքարն Իսրայելի դեմ՝ «ի աջակցություն Գազայի և Պաղեստինի, ինչպես նաև ի պաշտպանություն Լիբանանի և նրա հաստատակամ ու պատվաբեր ժողովրդի