Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Հոկտեմբեր 21,2024 08:30

Հանրապետության տարածքում`
Հոկտեմբերի 22-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, 21-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում՝ ձյան տեսքով։ Հոկտեմբերի 23-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ։
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևան քաղաքում`
Հոկտեմբերի 22-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 21-ին առավոտյան ժամերին և ցերեկը սպասվում է կարճատև անձրև։