Երբ պատկառելի տարիքը խոչընդոտ չէ․ ինչպե՞ս են Ավդալյանները պահում իրենց անասնապահական տնտեսությունը | Region

Երբ պատկառելի տարիքը խոչընդոտ չէ․ ինչպե՞ս են Ավդալյանները պահում իրենց անասնապահական տնտեսությունը

Հոկտեմբեր 13,2026 18:00

Ալվարդ և Անտոն Ավդալյանները բնակվում են Տաշիր համայնքի Նորամուտ գյուղում, ու չնայած պատկառելի տարիքին, կարողանում են լավ կազմակերպել իրենց անասնապահական մեծ տնտեսության աշխատանքները։

73-ամյա Ալվարդ Ավդալյանն ու 76-ամյա ամուսինը՝ Անտոն Ավդալյանը, կթու կովեր և ցլիկներ են պահում, որոնց խնամքի բոլոր աշխատանքները միասին են անում։

Ցրտաշունչ եղանակով ու ենթակառուցվածքների բացակայությամբ հայտնի այս տարածաշրջանում անասնապահությունը հեշտ գործ չէ։ Կենդանիների խնամքը, անասնակերի պաշարների կուտակումը, ամենօրյա զբաղվածությունը մեծ ջանքեր են պահանջում։ Այդուհանդերձ, Ավդալյանները կարողանում են կազմակերպել տնտեսության աշխատանքներն ու հաղթահարել գյուղական կյանքի դժվարությունները։

Ալվարդ Ավդալյանը Regions TV-ի հետ զրույցում ընդգծեց, որ ծանր աշխատանք են կատարում, սակայն կարողանում են իրենց մեծ ընտանիքի կարիքները հոգալ։ Նրանք 2 երեխա և 6 թոռնիկ ունեն։

Տեսանյութը՝ առանց մեկնաբանության:

Նորություններ