Ծանրամարտի երիտասարդների ու Մ-23 ԵԱ. Սեյրան Խուդանյանը՝ բրոնզե մեդալակիր | Region

Ծանրամարտի երիտասարդների ու Մ-23 ԵԱ. Սեյրան Խուդանյանը՝ բրոնզե մեդալակիր

Հոկտեմբեր 13,2026 22:04

Ալբանիայի Դուրես քաղաքում մեկնարկած ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների ու Մ-23 տարեկանների առաջնությունում Հայաստանը նվաճեց առաջին երկամարտի մեդալը:

Մինչև 23 տարեկանների 65 կգ քաշային կարգում Հայաստանի հավաքականի անդամ Սեյրան Խուդանյանը (Բաղրամյան համայնք) պոկում վարժությունում հաջողությամբ գլխավերևում պահեց 110 կգ, 114 կգ և 117 կգ ծանրաձողերը:

Հրում վարժությունում հայ ծանրորդը հաջող կատարեց 135 կգ և 139 կգ մոտեցումները՝ այս ձևում արժանանալով փոքր բրոնզե մեդալի: Երկամարտի 256 կգ արդյունքով Խուդանյանը նվաճեց Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնության բրոնզե մեդալը:

Հիշեցնենք, որ մրցումային առաջին օրը ավելի վաղ երիտասարդների 65 կգ քաշային կարգում Դավիթ Առաքելյանը երկամարտի 275 կգ արդյունքով զբաղեցրել էր 5-րդ հորիզոնականը (պոկում վարժությունում նվաճելով փոքր արծաթե մեդալ), իսկ Արտուշ Գրիգորյանը երկամարտի 261 կգ արդյունքով 10-րդն էր:

 

armsport.am

Նորություններ