«Երեխա՝ պայմանագրով»․ Սուրոգատներ | Region

«Երեխա՝ պայմանագրով»․ Սուրոգատներ

Հոկտեմբեր 04,2025 15:00

Հայաստանում արդեն 23 տարի օրինական է սուրոգատ մայրությունը։ Այն բժշկական պրոցես է, երբ կինը հղիանում է և ծննդաբերում երեխա՝ մեկ այլ անձի կամ զույգի համար՝ նրանց կենսանյութով։

Թեև պաշտոնական վիճակագրությունը սահմանափակ է, բայց ոլորտի մասնագետների գնահատմամբ՝ սուրոգատ մայրերի ծառայություններից օգտվողների թիվը վերջին տարիներին աճել է։ Ավելացել է նաև օտարերկրյա քաղաքացիների հետաքրքրությունը՝ Հայաստանը դիտարկելով որպես հասանելի և համեմատաբար մատչելի ուղղություն։

Սուրոգատ մոր և երեխայի կենսաբանական ծնողների իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են նախօրոք՝ նոտարի կողմից հաստատված պայմանագրով։ Օրենքը, սակայն, դեռևս չունի հստակ կարգավորումներ այնպիսի նուրբ հարցերի վերաբերյալ, ինչպիսիք են՝ սուրոգատ մոր սոցիալական, իրավական պաշտպանվածությունը, փոխհատուցման չափերի վերահսկումը և այլն։

Որոշ դեպքեր հանրային դժգոհություն ու մտահոգություն են առաջացրել՝ կապված փոխնակ մոր և երեխայի իրավունքների պաշտպանության, ինչպես նաև հնարավոր չարաշահումների հետ։ Ըստ մասնագետների, անհրաժեշտություն կա օրենքների և վերահսկողական մեխանիզմների կատարելագործման՝ գործընթացի բոլոր կողմերի իրավունքները պաշտպանելու նպատակով։

Regions TV-ն հատուկ տեսանյութ է պատրաստել փոխնակ մայրության մասին՝ ներկայացնելով պրակտիկայում առկա այն խնդիրները, որոնք հաճախ չեն բարձրաձայնվում և չեն լուծվում։

 

 

Նորություններ