Երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով. Ճանապարհային դեպարտամենտն է զգուշացնում | Region

Երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով. Ճանապարհային դեպարտամենտն է զգուշացնում

Դեկտեմբեր 01,2025 10:10

Դեկտեմբերի 1-ին՝ ժամը 9։00-ի դրությամբ, Արթիկի տարածաշրջանում ձնախառն անձրև է տեղում։ Այս մասին հայտնում է Ճանապարհային դեպարտամենտը:

Սպիտակի ոլորաններում, Արագածի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։

Արթիկի և Անիի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Վարորդներին հորդորվում է լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Նորություններ