Տիգրան Աբրահամյանն ու Մարտուն Գրիգորյանն այցելել են Միքայել և Բագրատ Սրբազաններին
Դեկտեմբեր 02,2025 14:56
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներ Տիգրան Աբրահամյանն ու Մարտուն Գրիգորյանն այցելել են «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ` տեսակցելու Միքայել և Բագրատ Սրբազաններին:
«Հատկապես այս օրերին Սրբազանների սկզբունքային դիրքորոշումներն ու հրապարակային խոսքը կարևոր են` Մայր Աթոռի դեմ հարձակումները չեզոքացնելու և ճշմարտությունը ներկայացնելու տեսանկյունից:
Նրանց այսօրվա կարգավիճակը` կալանավորի/դատապարտյալի տեսքով, ևս ուղիղ առնչվում է ներսից ու դրսից Եկեղեցու դեմ իրականացվող արշավի հետ:
Ազատություն Սրբազաններին և բանտում գտնվող բոլոր քաղբանտարկյալներին»,- այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Տիգրան Աբրահամյանը:
Նորություններ
Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿ
22:02 08-05-2026
Պուտինը շնորհավորանքներ է հղել արտասահմանյան երկրների ղեկավարներին և ժողովուրդներին
13:28 08-05-2026
