Մենք Հայաստանը դուրս ենք բերել փակուղուց․ Փաշինյան
Դեկտեմբեր 03,2025 13:12
«Ընդհանուր առմամբ, գնահատելով կառավարության նախորդող շրջանի աշխատանքը (ներառյալ քաղաքական մեծամասնությունը), ես ուզում եմ ասել, որ լավ եմ գնահատում այն»,- այսօր Ազգային Ժողովում ունեցած ելույթի ընթացքում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ըստ նրա, այս պարագայում ամենակարևորը ոչ թե տնտեսական ցուցանիշներն են, այլ այն, որ իրենք Հայաստանի Հանրապետությունը դուրս են բերել թակարդից։
«Այս բոլոր տնտեսական ցուցանիշները իհարկե կարևոր են, բայց ամենակարևորը չեն։ Ամենակարևորն այն է, որ մենք Հայաստանը դուրս ենք բերել փակուղուց։ Դուրս ենք բերել մի տեղ, որտեղ բոլոր ուղղություններով Հայաստանի առաջ բացվել է հեռանկար, ու ՀՀ ժողովուրդն իր ինքնիշխան կամքով կարող է որոշել, թե զարգացման ինչ տեսլական է որդեգրում»,-նշեց Փաշինյանը։
Նորություններ
Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրած խաղացողների ցանկը
13:18 19-03-2026
Խորթ մայրը շուրջ 1 ու կես ամիս բռնության է ենթարկել 1 տարեկան երեխային. մանրամասներ
10:39 18-03-2026
Աբրահամ Սրբազանը ազատվել է Վայոց ձորի թեմակալ առաջնորդի պաշտոնից և կոչվել հանգստյան
17:35 16-03-2026
