Նոր Սահմանադրությունն ընդունելիս շատ կարևոր է հաշվի առնել պետության զարգացման ու հարատևության օրակարգը․ Փաշինյան | Region

Նոր Սահմանադրությունն ընդունելիս շատ կարևոր է հաշվի առնել պետության զարգացման ու հարատևության օրակարգը․ Փաշինյան

Դեկտեմբեր 04,2025 13:42

«Մենք ծրագրում ենք նոր Սահմանադրություն առաջարկել ՀՀ ժողովրդին, ժողովուրդը հնարավորություն կունենա  որոշում կայացնել»,-այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին՝  ընդդիմությունը պնդում է, որ երկրում միանձնյա կառավարում է, նախկինների ընդունած Սահմանադրությունը, որը ենթադրում է այդ միանձնյա կառավարումը, դուք վայելում եք, ի՞նչ եք պատրաստվում անել, որպեսզի ապացուցեք, որ դուք ժողովրդավար եք։

Փաշինյանն ասաց, որ նոր Սահմանադրությունն ընդունելիս շատ կարևոր է հաշվի առնել և ուշադրության կենտրոնում ունենալ պետության զարգացման ու հարատևության օրակարգը․ «Ցանկացած Սահմանադրություն պետք է պետության  զարգացման համար պատշաճ, պայմանական ասած՝ աերոդինամիկա ապահովի, և դա պետք է տեղի ունենա»։

Վարչապետի պնդմամբ՝ Հայաստանում չկա միանձնյա կառավարում, կա ժողովրդի իշխանություն, որը ձևավորվում է ազատ ընտրությունների միջոցով․ «Ժողովրդի իշխանությունն անկասելի է և անբեկանելի։ Մնացած ամեն ինչ պետք է տեղավորել այս համատեքստում»։

Նորություններ