Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Հանրապետության տարածքում`
Դեկտեմբերի 9-ի ցերեկը, 6-ին, 7-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 7-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 8-ին, 9-ի գիշերը, 10-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ՝ լեռնային շրջաններում՝ ձյան և ձնախառն անձրևի, հովտային շրջաններում՝ անձրևի տեսքով: Դեկտեմբերի 6-8-ն Արարատյան և Շիրակի դաշտի ցածրադիր հատվածներում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։
Քամին արևմտյան՝ 2-5 մ/վ, դեկտեմբերի 6-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 7-ի ցերեկը կնվազի 2-4 աստիճանով:
Երևան քաղաքում`
Դեկտեմբերի 6-ին, 7-ի գիշերը և 9-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 7-ի ցերեկը, 8-ին սպասվում է անձրև։
Երևան քաղաքի դեկտեմբերի 6-ի բազմամյա կլիմայական տվյալներ․
- Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 18°C (1980թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -18.5°C (1994թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 0.6°C
