Թուրքիայի արևելքում 4.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Դեկտեմբեր 08,2025 11:08
Թուրքիայի արևելյան հատվածում գտնվող Վան քաղաքի Տուշպա շրջանում 4.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին համապատասխան տեղեկատվությունը տարածել է Թուրքիայի «Աղետների և արտակարգ իրավիճակների վարչությունը» (AFAD):
Երկրաշարժը գրանցվել է դեկտեմբերի 7-ի ուշ երեկոյան, իսկ օջախը գտնվել է 6.11 կմ խորության վրա:
AFAD-ի տարածած հայտարարության մեջ ընդգծվել է, որ երկրաշարժի հետևանքով բացասական դեպքերի մասին ահազանգեր չեն ստացվել և այդպիսիք չեն հայտնաբերվել, սակայն դաշտային ուսումնասիրության աշխատանքները շարունակվում են:
Աղբյուր՝ ermenihaber.am
Նորություններ
Sardinia World Chess Festival 2026. գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր
11:26 11-05-2026
Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿ
22:02 08-05-2026
Պուտինը շնորհավորանքներ է հղել արտասահմանյան երկրների ղեկավարներին և ժողովուրդներին
13:28 08-05-2026
