Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Դեկտեմբեր 09,2025 08:30
Հանրապետության տարածքում`
Դեկտեմբերի 9-ի գիշերը, 10-ի ցերեկն առանձին շրջաններում, 9-ի ցերեկը, 10-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և առանձին նախալեռնային շրջաններում՝ ձյան և ձնախառն անձրևի, հովտային շրջաններում՝ անձրևի տեսքով:
Դեկտեմբերի 11-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 9-13-ն Արարատյան և Շիրակի դաշտի ցածրադիր հատվածներում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։
Քամին արևմտյան՝ 2-5 մ/վ։
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևան քաղաքում`
Դեկտեմբերի 9-ին, 10-ի գիշերը սպասվում է անձրև։ Դեկտեմբերի 10-ի ցերեկը, 11-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 8-10-ը քաղաքի ցածրադիր հատվածներում առավոտյան ժամերին հնարավոր է մառախուղ։
Երևան քաղաքի դեկտեմբերի 9-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
- Օդի առավելագույն ջերմաստիճան` 13°C (1980թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան` -19.5°C (1953թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան` 0.9°C
