Մեծ նշանակություն է ձեռք բերում ՀԱՊԿ զորքերի գործունեության կատարելագործումը
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը ելույթ է ունեցել ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի և 18-րդ լիագումար նիստերի համատեղ նիստում Դեկտեմբերի 8-ին Մոսկվայում տեղի է ունեցել ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի և 18-րդ լիագումար նիստերի համատեղ նիստը:
Միջոցառման ընթացքում «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի Նոյեմբերյան հերթական (2025թ.) նստաշրջանի արդյունքների և կազմակերպության ընթացիկ գործունեության մասին» տեղեկատվությամբ հանդես է եկել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը․
«Հարգելի Նախագահող, ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի հարգելի անդամներ և լիագումար նիստի մասնակիցներ,
Շնորհակալ եմ հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Խորհրդարանական Վեհաժողովի Խորհրդի այսօրվա նիստում ելույթ ունենալու հրավերի համար:
Կցանկանայի օգտվել առիթից՝ տեղեկացնելու ս.թ. նոյեմբերի 27-ին Բիշքեկում կայացած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի (ՀԱԽ) նիստի արդյունքների մասին, որը քննարկել է կազմակերպության անցած տարվա աշխատանքի արդյունքները, ինչպես նաև նախանշել 2026 թվականին Ռուսաստանի նախագահության ընթացքում գործունեության հիմնական ուղղությունները:
ՀԱՊԿ բարձրագույն կանոնադրական մարմինների նիստերի ընթացքում սպառիչ գնահատական է տրվել աշխարհում զարգացող միջազգային-քաղաքական իրադրությանը, որը տեղ է գտել ՀԱԽ հռչակագրում: Փաստաթղթում հատուկ նշված է, որ Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի տարում մեր պետությունները կրկին հանդես են գալիս ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքներին և նպատակներին համապատասխան խաղաղության և անվտանգության ամրապնդմանն ուղղված համապարփակ երկխոսության օգտին:
Արձանագրվում է, որ անվտանգության պահպանման կարևոր գործոն են դառնում տարածաշրջանային և գլոբալ մակարդակներում ճգնաժամային և կոնֆլիկտային իրավիճակների կանխմանն ու կարգավորմանն ուղղված հավաքական ջանքերը:
Բարձր գնահատանքի է արժանացել 2025 թվականին Ղրղզստանի Հանրապետության նախագահությունը, որն անցել է «Մեծ Հաղթանակի 80 տարին» կարգախոսի ներքո: Հաջողությամբ իրագործվում է միջոցառումների Ծրագիրը, որն ընդունվել է մեկ տարի առաջ մեր պետությունների ղեկավարների, նշելու հոբելյանի առթիվ: ՀԱՊԿ անդամ պետություններում անցկացվել են համալիր հանդիսավոր միջոցառումներ, որոնք կոչված են պահպանելու 1941-1945 թթ.մեր ժողովուրդների սխրանքի պատմական հիշողությունը, դաստիարակչական ազդեցություն ունենալու նոր սերունդների վրա: Ինչպես ասված է ս.թ. սեպտեմբերի 3-ին Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի և Միավորված ազգերի կազմակերպության կազմավորման 80-ամյակի կապակցությամբ ՀԱՊԿ, ԱՊՀ և ՇՀԿ համատեղ հայտարարության մեջ, «Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին պատմական ճշմարտության պահպանումն ու օբյեկտիվ արտացոլումն անհրաժեշտ պայման է նման ողբերգությունների կրկնությունը կանխելու, խաղաղության, անվտանգության և համագործակցության ամրապնդման համար»:
Ընդհանուր առմամբ, Բիշքեկում ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի ընթացքում ստորագրվել է ՀԱՊԿ հետագա կատարելագործմանն ու ամրապնդմանն ուղղված 16 փաստաթուղթ:
Կազմակերպությունը մտադիր է շարունակել ՀԱՊԿ զորքերի (հավաքական ուժերի) մարտական ներուժի ավելացումը, այդ թվում՝ դրանք հետախուզության, ռադիոէլեկտրոնային պայքարի ժամանակակից համակարգերով, անօդաչու (ռոբոտացված) միջոցներով, զորքերի կառավարման ավտոմատացման համակարգերով համալրելու միջոցով:
Կատարելագործվելու են ՀԱՊԿ անդամ պետությունների զինված ուժերի համար զինվորական կադրերի պատրաստման ծրագրերը՝ հաշվի առնելով ռազմական գիտության, տեխնիկայի ձեռքբերումներն ու առաջավոր փորձը:
Պետությունների ղեկավարները որոշում են ընդունել 2026 թվականի հունվարի 1-ից ՀԱՊԿ գլխավոր քարտուղար նշանակել Ղրղզստանի ներկայացուցիչ Թաալաթբեկ Շամուդինովիչ Մասադիկովին:
Կցանկանայի հաջողություն մաղթել նրան ՀԱՊԿ-ի հետագա կատարելագործման գործում ։ Հարգելի խորհրդարանականներ, ՀԱԽ Բիշքեկյան նստաշրջանը համոզիչ կերպով ցույց տվեց Հավաքական անվտանգության համակարգի հետագա կատարելագործման պահանջվածությունը։
Հաշվի առնելով ընդունված որոշումները, ինչպես նաև արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի դիրքորոշումները, քարտուղարությունը մտադիր է իր աշխատանքում առաջնային ուշադրություն դարձնել ՀԱՊԿ ռազմաքաղաքական բաղադրիչի հետագա ամրապնդմանը ՝ ՀԱՊԿ զորքերի (հավաքական ուժերի) բաղադրիչների զարգացմանը, կառավարման և համակողմանի ապահովման համակարգերին, դրանց նախապատրաստմանը ՝ նախատեսված խնդիրների կատարմանը, ՀԱՊԿ Հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների կիրառման վերաբերյալ որոշումների ընդունման և իրականացման օպերատիվության բարձրացմանը:
ՀԱՊԿ-ի համար սկզբունքային խնդիր կմնա 2024 թվականին Աստանայում ՀԱԽ նիստում հավանության արժանացած տաջիկա-աֆղանական սահմանի ամրապնդման նպատակային միջպետական ծրագրի իրականացումը։ Այն կոչված է ապահովելու ամբողջ Կենտրոնասիական տարածաշրջանի անվտանգությունը։ Ներկայումս ՀԱՊԿ –ն աջակցություն է ցուցաբերում Ծրագրի առաջին փուլի իրականացմանը ՝ կազմակերպության պետություններում սպառազինության, ռազմական տեխնիկայի և սահմանի պահպանության տեխնիկական միջոցների ցանկերի հստակեցմանը և համաձայնեցմանը, որոնք կմատակարարվեն Տաջիկստանի սահմանապահ զորքերին:
Մարտահրավերներին և սպառնալիքներին հակազդելու ոլորտում հետևողականորեն զարգացնելու ենք ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանն ուղղված ներուժն ու աշխատանքային փորձը, թմրամիջոցների ապօրինի շրջանառության հակազդումը, անօրինական միգրացիայի, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հանցագործությունների դեմ պայքարը:
Մենք կշարունակենք գործնական միջոցառումներ անցկացնել հատուկ գործողությունների ձևաչափով։ Իրականացնելու ենք կենսաբանական սպառնալիքների կանխարգելման ոլորտում գործունեության համակարգումը ՝ ՀԱՊԿ կենսաբանական անվտանգության ապահովման հուսալի համակարգ ստեղծելու նպատակով։ Մտադիր ենք շարունակել համատեղ քաղաքական հայտարարությունների համաձայնեցման պրակտիկան՝ միջազգային արդիական թեմաների շուրջ ՀԱՊԿ ընդհանուր մոտեցումները միջազգային հանրությանը հասցնելու համար։
Ուշադրության կենտրոնում կլինեն այնպիսի առաջնահերթ հարցեր, ինչպիսիք են տարածաշրջանային անվտանգությունը, սպառազինությունների վերահսկողությունը, միջազգային տեղեկատվական անվտանգությունը, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի օրակարգը: Մտադիր ենք ամրապնդել փոխգործակցությունը այլ միջազգային կազմակերպությունների, առաջին հերթին՝ Միավորված ազգերի կազմակերպության հետ։
Հետևողականորեն զարգացնելու ենք համագործակցությունը խաղաղապահության, ահաբեկչության և թմրավաճառության դեմ պայքարի, ինչպես նաև միջազգային տեղեկատվական անվտանգության ոլորտում սպառնալիքներին հակազդելու ուղղություններով: Նման աշխատանքը մշտապես դրական միջազգային արձագանք է ստանում։ Եվրասիայում կայունության հեռանկարները կապում ենք եռակողմ ՝ ՀԱՊԿ, ԱՊՀ, ՇՀԿ ձևաչափի ամրապնդման հետ, որն ուղղված է անվտանգության, տնտեսության և հումանիտար ոլորտներում փոխգործակցության նոր համամայրցամաքային ճարտարապետության ձևավորմանը։
Այս ուղղությամբ անցած տարվա աշխատանքի կարևոր փուլը սեպտեմբերի 3-ին երեք կազմակերպությունների գլխավոր քարտուղարների կողմից ՀԱՊԿ, ՇՀԿ և ԱՊՀ համագործակցության զարգացման 2026-2028 թվականների ճանապարհային քարտեզի ստորագրումն էր։ Դրա իրականացումը, մեր համոզմամբ, հիմք կդնի անվտանգության ամրապնդման ոլորտում ավելի ակտիվ համատեղ ջանքերի համար։
Հարգելի խորհրդարանականներ, իմ նշած ուղղություններում համակարգված աշխատանք ապահովելու համար գնալով մեծ նշանակություն է ձեռք բերում ՀԱՊԿ զորքերի (հավաքական ուժերի) կազմավորման և գործունեության, դրանց նյութատեխնիկական ապահովման հարցերը կանոնակարգող նորմատիվ-իրավական բազայի կատարելագործումը: Դինամիկ և արդյունավետ են ընթանում ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստերը։
Կցանկանայի նշել պաշտպանության և անվտանգության ոլորտում ՀԱՊԿ անդամ պետությունների ներդաշնակեցված օրենսդրական բազայի համաձայնեցման ուղղությամբ խորհրդարանական աշխատանքի բարձր ինտենսիվությունն ու արդյունավետությունը:
Գոհունակությամբ նշում ենք, որ խորհրդարանականներն առաջին անգամ որպես դիտորդ մասնակցել են 2025 թվականի մարտին տեղի ունեցած ռազմավարական հրամանատարաշտաբային վարժանքին։
Ակնկալում ենք հետագայում նաև աջակցել ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի խորհրդին կից ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանների պաշտպանության և անվտանգության հարցերով կոմիտեների (հանձնաժողովների) նախագահների Համակարգող խորհրդակցության դերակատարությանը՝ կառավարման կազմակերպման և հավաքական ուժերի հրամանատարությունների ներդաշնակեցման հարցերը գործնական կերպով մշակելու համար:
Համատեղ գործառնական և մարտական պատրաստության միջոցառումների որակյալ անցկացումը ճգնաժամային իրավիճակներին արձագանքելու հավաքական ուժերի պատրաստակամությունը պահպանելու համար մնում է կազմակերպության առաջնահերթ խնդիրը:
