Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում | Region

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Դեկտեմբեր 11,2025 08:30

Հանրապետության տարածքում`

Դեկտեմբերի  11-ի գիշերը, 12-ի ուշ երեկոյան, 13-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան և ձնախառն անձրևի, հովտային շրջաններում՝ անձրևի տեսքով։ Դեկտեմբերի 11-ի ցերեկը, 12-ին, 13-ի ցերեկը, 14-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 11-14-ն Արարատյան և Շիրակի դաշտի ցածրադիր հատվածներում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։

Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, դեկտեմբերի 13-ին, 14-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Снимок

Երևան քաղաքում`

Դեկտեմբերի 11-ի և 13-ի գիշերը հնարավոր է թույլ անձրև։ Դեկտեմբերի 11-ի ցերեկը, 12-ին, 13-ի ցերեկը, 14-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 11-13-ը քաղաքի ցածրադիր հատվածներում առավոտյան ժամերին հնարավոր է մառախուղ։

Снимок1

Երևան քաղաքի դեկտեմբերի 11-ի բազմամյա կլիմայական տվյալներ․

  • Օդի առավելագույն ջերմաստիճան՝    16.5°C (1998թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան՝      -23.6°C (1953թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան՝    0.1°C

Նորություններ