Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում | Region

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Դեկտեմբեր 12,2025 08:30

Հանրապետության տարածքում`

Դեկտեմբերի 12-ին, 13-ի ցերեկը, 14-15-ը, 16-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 12-ի ուշ երեկոյան, 13-ի գիշերը, 16-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան և ձնախառն անձրևի, հովտային շրջաններում՝ անձրևի տեսքով։ Դեկտեմբերի 12-14-ն Արարատյան և Շիրակի դաշտի ցածրադիր հատվածներում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։

Քամին՝ արևմտյան՝  2-5 մ/վ, դեկտեմբերի 13-ին, 14-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 15-16-ը գիշերը կնվազի 2-4 աստիճանով, ցերեկը՝ 1-3 աստիճանով։

Снимок

Երևան քաղաքում`

Դեկտեմբերի 12-ին, 13-ի ցերեկը, 14-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 13-ի գիշերը հնարավոր է թույլ անձրև։ Դեկտեմբերի 11-13-ը քաղաքի ցածրադիր հատվածներում առավոտյան ժամերին հնարավոր է մառախուղ։

Снимок 1

Երևան քաղաքի դեկտեմբերի 12-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան`    14.5°C (2010թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան`       -23.8°C (1953թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան`    0.1°C

Նորություններ