Երևանի համայնքային դպրոցներում, որոշ բացառություններով, արգելվել է սմարթֆոնների օգտագործումը․քաղաքապետարան | Region

Երևանի համայնքային դպրոցներում, որոշ բացառություններով, արգելվել է սմարթֆոնների օգտագործումը․քաղաքապետարան

Դեկտեմբեր 12,2025 18:22

Երևանի քաղաքապետի նախաձեռնությամբ՝ Երևանի համայնքային 151 դպրոցներից 143-ում սմարթֆոնների և էլեկտրոնային այլ սարքերի օգտագործումն արգելվել է:

Դրանց արգելումն ամրագրված է կրթական հաստատությունների ներքին կարգապահական կանոններում: Այս մասին հաղորդում են Երևանի քաղաքապետարանից։

«Այսպիսի նախաձեռնությունները շատ երկրներում արդեն վաղուց ապացուցել են իրենց արդյունավետությունը։ Հետազոտությունները ցույց են տվել, որ դասի ընթացքում հեռախոսների սահմանափակումը միջինում 6-14%-ով բարձրացնում է աշակերտների առաջադիմությունը: Բացի դրանից, միայն հեռախոսի առկայությունը, անգամ եթե այն չի օգտագործվում, նվազեցնում է ուշադրության մակարդակը, իսկ սահմանափակման պայմաններում աշակերտները կարողանում են ավելի երկար և ավելի լավ կենտրոնանալ։

Խելացի սարքավորումների կիրառումը թույլատրվում է միայն ուսումնական նպատակներով՝ ուսուցչի հրահանգով՝ դասագրքերում QR ծածկագրերից օգտվելու համար»,- ասված է հաղորդագրությունում։

Նորություններ