Միհրան Հակոբյանի նկատմամբ կատարված հանցագործության գործով 4 անձ է ձերբակալվել․ Նարեկ Սարգսյան | Region

Միհրան Հակոբյանի նկատմամբ կատարված հանցագործության գործով 4 անձ է ձերբակալվել․ Նարեկ Սարգսյան

Դեկտեմբեր 12,2025 20:21

Միհրան Հակոբյանի նկատմամբ կատարված հանցագործության գործով 4 անձ է ձերբակալվել: Այսօր ՆԳՆ խոսնակ Նարեկ  Սարգսյանը, չնշելով Հակոբյանի անունը, հայտնում է, որ ոստիկանության ծառայողները այսօր ձերբակալել են 4 անձանց, որոնք կասկածվում են դեկտեմբերի 8-ին մոլերից մեկի հարակից ավտոկայանատեղիում կատարված հանցագործության մեջ։ Նրանք կներկայացվեն Քննչական կոմիտե:

Դեկտեմբերի 8-ին «Դալմա մոլ»-ի հետնամասում մի խումբ դիմակավորված անձինք հարձակվել էին Միհրան Հակոբյանի (ՀՀ ԱԺ 6-րդ գումարման ՀՀԿ խմբակցության պատգամավոր) վրա ու ծեծի ենթարկել նրան։

Միհրան Հակոբյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն: Փաստաբ Ռուբեն Մելիքյանը հայտնել էր, որ հարվածել էին նրա դեմքին, քիթը կոտրվել էր։

Բռնության դեպքով քրեական գործ է հարուցվել՝ մի խումբ անձանց կողմից խուլիգանական դրդումներով առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու հոդվածով:

Նորություններ