Մահացել է մանկական վիրաբույժ Ավթանդիլ Հարությունյանը
Դեկտեմբեր 14,2025 16:16
Խորը ցավով տեղեկացնում ենք, որ կյանքից հեռացել է մանկական վիրաբուժության գծով «Շենգավիթ» ԲԿ գլխավոր տնօրենի տեղակալ, մանկական վիրաբույժ Ավթանդիլ Նիկիտիի Հարությունյանը։
Նա իր մասնագիտական ամբողջ ուղին նվիրել է մանկական առողջության պահպանմանը՝ լինելով նվիրված բժիշկ, պատասխանատու ղեկավար և սիրված գործընկեր։
Իր բարձր մասնագիտական պատրաստվածությամբ, մարդկային վերաբերմունքով և մանկական վիրաբուժության զարգացմանն ուղղված գործունեությամբ Ավթանդիլ Հարությունյանն արժանացել էր գործընկերների, ծնողների և փոքրիկ պացիենտների վստահությանը։
Ավթանդիլ Հարությունյանի անունը կմնա մեր կենտրոնի պատմության մեջ` որպես բժշկի կոչման հանդեպ հավատարմության, բարոյական բարձր արժեքների և մարդասիրության օրինակ։
«Շենգավիթ» ԲԿ գլխավոր տնօրեն Ալեքսանդր Ուռումյանը և ողջ բուժանձնակազմը ցավակցում են ընտանիքին, հարազատներին և բոլոր նրանց, ովքեր ունեցել են նրան ճանաչելու և նրա հետ աշխատելու պատիվ։
Նորություններ
Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿ
22:02 08-05-2026
Պուտինը շնորհավորանքներ է հղել արտասահմանյան երկրների ղեկավարներին և ժողովուրդներին
13:28 08-05-2026
