Հայտնի են Հայաստանի 2025 թ․ լավագույն ֆուտզալիստն ու մարզիչը
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է «Տարվա լավագույն ֆուտզալիստ» և «Ֆուտզալի տարվա լավագույն մարզիչ» անվանակարգերում քվեարկության արդյունքները։
Լավագույն ֆուտզալիստի կոչմանն արժանացել է Հայաստանի ազգային հավաքականի ավագ, ռուսական «Նորիլսկի Նիկելի» խաղացող Վլադիմիր Սանոսյանը՝ ստանալով 6 ձայն։ Ավարտվող տարում Սանոսյանը Եվրոպայի առաջնության որակավորման փուլում մասնակցել է 4 հանդիպման՝ դառնալով 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ:
Տարվա լավագույն մարզիչ է ճանաչվել ազգային ընտրանու գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը (15 ձայն)։ Նրա գլխավորությամբ մեր հավաքականը գրանցել է պատմական հաջողություն՝ առաջին անգամ նվաճելով Եվրոպայի առաջնության խմբային փուլի ուղեգիր:
Հավելենք, որ այս տարի քվեարկության կարգում փոփոխություն էր տեղի ունեցել. քվեարկողներն առաջարկված ցանկից պետք է ընտրեին միայն մեկ թեկնածուի: Armsport.am-ը ևս մասնակցել էր քվեարկությանը։
Նորություններ
