Նարեկն արտահիվանդանոցային բուժում էր ստանում․ մանրամասներ Գյումրիում տեղի ունեցած դաժան սպանության դեպքից
Այսօր առավոտյան Գյումրի քաղաքի Կարեն Դեմիրճյան 37 հասցեում գտնվող բնակարանում իրավապահները մահացած են գտել այդ հասցեում բնակվող ամուսիններին՝ 64-ամյա Սայադ Ադամյանին և 63-ամյա Նազելի Ավդալյանին։ Պարզվել է, որ ամուսիններին սպանել է նրանց 37-ամյա որդին՝ Նարեկը։
Regions TV-ի տեղեկացմամբ՝ Նարեկը բազմիցս ստացիոնար բուժում է ստացել Գյումրու Հոգեկան առողջության կենտրոնում, 4 տարի ստացել է ստացիոնար հարկադիր բուժում, 7 տարի բուժում է ստացել նաև Երևանում՝ «Նուբարաշեն» հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում։ Նա ամիսը երեք անգամ այցելել է տեղամասի հոգեբույժին, ստացել անհրաժեշտ դեղորայքը
Սպանվածները քաղաքում հարգված մարդիկ են եղել․ ամուսինը՝ Սայադ Ադամյանը՝ երկարամյա մանկավարժ, իսկ կինը՝ Նազելի Ավդալյանը՝ փորձառու բժշկուհի։
Մանրամասները՝ տեսանյութում։
Նորություններ
