«Ձեզ համար նորությո՞ւն է, որ կաթողիկոսը ղեկավարվում է դրսից։ Փաստաթղթեր են հրապարակվել, որ Կտրիճ Ներսիսյանի եղբայրը ԿԳԲ-ի գործակալ է եղել»․Փաշինյան | Region

«Ձեզ համար նորությո՞ւն է, որ կաթողիկոսը ղեկավարվում է դրսից։ Փաստաթղթեր են հրապարակվել, որ Կտրիճ Ներսիսյանի եղբայրը ԿԳԲ-ի գործակալ է եղել»․Փաշինյան

Դեկտեմբեր 18,2025 14:36

«Փաստաթղթեր են հրապարակվել, որ Կտրիճ Ներսիսյանի եղբայրը ԿԳԲ-ի գործակալ է եղել Խորհրդային միության ժամանակ։ Պարզե՞լ եք՝ դա ճիշտ է, թե ոչ։ Հոգևոր ծառայողների կողմից հրապարակումներ են եղել Գերմանիայում տեղի ունեցած միջադեպի մասին։ Ասեմ՝ մեր ծառայություններն էլ՝ ԱԱԾ-ն նույն տեղեկությունն ունեն»,-այս մասին այսօր կառավարության նիստից հետո հրավիրված  ասուլիսում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին՝ ինչու որևէ քրեական գործ չհարուցվեց ձեր՝ «ինձ պետք է կաթողիկոս, որ չենթարկվի օտարերկրյա հատուկ ծառայության ավագ լեյտենանտի և ամենօրյա ռեժիմով չզեկուցի օտարերկրյա հատուկ ծառայության լեյտենանտներին»   հայտարարությունցի հետո։

«ԿԳԲ-ի գործակալ լինելու համար չեն կարող վարույթ հարուցել, քանի որ նրանք եղել են Խորհրդային միության քաղաքացի։ Հարց՝ արդյոք օտարերկրյա հատուկ ծառայությունների հետ համագործակցություն կա։ Ամեն ինչ չէ, որ քրեական ռեժիմով է աշխատում, որովհետև կա օպերատիվ, հակահետախուզական աշխատանք, հետախուզական, բոլոր անհրաժեշտ միջոցառումներն արվում են։ Էլ  չասեմ, որ բազմաթիվ շերտեր կան, որոնք հերթով լուծում կստանան։ Նոր Նախիջևանի թեմի առաջնորդը ԿԳԲ-ի գործակալ է եղել, դա սկանդա՞լ է, թե՝ ոչ։ Ոնց որ սկանդալ չի, որովհետև սկանդալը կախված է նրանից, թե ով է ֆինանսավորում սկանդալը։ Մենք քանի որ չենք ֆինանսավորում, սկանդալ չկա։ Իսկ նրանք, ովքեր ֆինանսավորում են, իրենց հետաքրքիր չէ, դրա համար սկանդալ չկա»։

Փաշինյանը պնդեց այն, ինչ ավելի վաղ ասել էր կաթողիկոսի մասին․«Դա իմ գնահատականն է և դա ակնհայտ իրողություն է։ Ձեզ համար նորությո՞ւն է, որ կաթողիկոսը ղեկավարվում է դրսից։ Լրատվությանն ուշադիր հետևեք՝ կտեսնեք փաստերը։ Դա տեսնելու համար ձեզ քրեական գո՞րծ է պետք»։

Նորություններ