Գյումրու Սուրբ Յոթ Վերք եկեղեցում պատարագ կմատուցվի. Հայ Առաքելական Եկեղեցու Արագածոտնի թեմ | Region

Գյումրու Սուրբ Յոթ Վերք եկեղեցում պատարագ կմատուցվի. Հայ Առաքելական Եկեղեցու Արագածոտնի թեմ

Դեկտեմբեր 19,2025 22:37

Հայ Առաքելական Եկեղեցու Արագածոտնի թեմից հայտնում են.

«Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու թեմական քահանաների նախաձեռնությամբ,

դեկտեմբերի 20-ին՝ Ս. Աբգար նախավկայի և Քրիստոսին հավատացող մեր անդրանիկ թագավորի հիշատակության տոնի առիթով, Շիրակի թեմի Առաջնորդանիստ Գյումրու Սուրբ Յոթ Վերք եկեղեցում, առավոտյան ժամը 10:00-ին կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ:

Հավարտ Սուրբ Պատարագի աղոթք կբարձրացվի առ Աստված՝ ապօրինաբար ազատազրկված հոգևոր հայրերի, ազգային բարերարի, անարդար կերպով ազատազրկված ու գերեվարված մեր զավակների համար։

Հայցում ենք ամենքիդ աղոթական ներկայությունը Սրբազան Պատարագի արարողությանը»:

Նորություններ