Տրանսֆերային ակնա՞րկ. Սպերցյանն ու Իբրահիմովիչը հանդիպել են ԱՄԷ-ում | Region

Տրանսֆերային ակնա՞րկ. Սպերցյանն ու Իբրահիմովիչը հանդիպել են ԱՄԷ-ում

Դեկտեմբեր 20,2025 16:43

Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանը, ով այս օրերին իր ձմեռային արձակուրդն է անցկացնում Դուբայում, իր Telegram-յան ալիքում ուշագրավ լուսանկար է հրապարակել։ Հայ կիսապաշտպանը հանդիպել է շվեդ լեգենդար հարձակվող Զլատան Իբրահիմովիչի հետ։

Թեև հանդիպման մանրամասները կամ զրույցի թեման չեն հանրայնացվում, լուսանկարը մեծ հետաքրքրություն է առաջացրել ֆուտբոլային հանրության շրջանում։

Հիշեցնենք, որ վերջին շրջանում միջազգային մամուլում ակտիվորեն շրջանառվում են լուրեր Սպերցյանի՝ իտալական Ա Սերիա հնարավոր տեղափոխության մասին։

Հատկանշական է, որ Զլատան Իբրահիմովիչը ներկայումս զբաղեցնում է «Միլանի» սեփականատիրոջ գլխավոր խորհրդականի պաշտոնը։

armsport.am

Նորություններ