Յուրաքանչյուրն ինքն է կայացնում իր որոշումները․ Մխիթարյանը՝ Ինձագիի մասին
Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հանդարտությամբ է արձագանքել Սիմոնե Ինձագիի՝ թիմից հեռանալու որոշմանը՝ ընդգծելով, որ յուրաքանչյուրի անձնական ընտրությունը պետք է հարգել։ Հայ ֆուտբոլիստն իր տեսակետներն է հայտնել նաև Սաուդյան Արաբիայի ֆուտբոլի և Իտալիայի Սուպերգավաթի կարևորության մասին։
Խոսելով Սիմոնե Ինձագիի մասին, ում գլխավորությամբ Մխիթարյանը երեք հաջող մրցաշրջան է անցկացրել «Ինտերում», կիսապաշտպանը վերհիշել է ձեռքբերումներն ու թիմում տիրող ջերմ մթնոլորտը.
«Ես նրա հետ անցկացրել եմ երեք տարի, և մենք հրաշալի հիշողություններ ունենք։ Միասին հաղթել ենք Իտալիայի առաջնությունը, երկու Սուպերգավաթ և Իտալիայի գավաթը։ Իհարկե, մենք նաև մեծ բավականություն ենք ստացել այդ ընթացքից»։
«Ինտերից» հեռանալու և այստեղ գալու որոշումը նրա ընտրությունն էր։ Ես նրան լավագույնն եմ մաղթում այս նոր փուլում։ Յուրաքանչյուրն ինքն է կայացնում իր որոշումները, պետք է ընդունել դրանք և առաջ շարժվել»։
Մխիթարյանը բարձր է գնահատել նաև Ինձագիի մարզչական որակները՝ նշելով, որ հնարավոր է՝ մրցաշարի ընթացքում նրանք հանդիպեն։
«Նրան անկեղծորեն հաջողություն եմ մաղթում։ Նա հիանալի մարզիչ է, գիտի՝ ինչ է անում և ինչ է իրեն անհրաժեշտ։ Մնացածն արդեն կախված կլինի իրենից և իր թիմից՝ թե ինչպես կխաղան և ինչպիսի ֆուտբոլ կցուցադրեն»,- Մխիթարյանի խոսքն է մեջբերում SBA Sport-ը։
