ԶՖԳ-ի ներկայությունը Հայաստանում հստակ և ուժեղ ազդանշան է՝ ուղղված Հայաստանի զարգացման ուղուն և բարեփոխումների օրակարգին
Դեկտեմբեր 22,2025 11:26
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Էդգար Մկրտչյանը մասնակցել է Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) գրասենյակի բացման պաշտոնական արարողությանը։ Որպես Կառավարության առանցքային գործընկեր՝ ՀՀ ֆինանսների նախարարության անունից նախարարի տեղակալը հանդես է եկել բացման խոսքով։ Այս մասին հայտնում է նախարարությունը:
Իր ելույթում Էդգար Մկրտչյանն անդրադարձել է Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիայի Հանրապետության միջև ձևավորված երկարամյա և բարեկամական գործընկերությանը, որի վառ դրսևորումներից է ԶՖԳ գրասենյակի բացումը Երևանում։ Նա կարևորել է այն հանգամանքը, որ ԶՖԳ-ի մշտական ներկայությունը Հայաստանում Ֆրանսիայի շարունակական վստահության հստակ և ուժեղ ազդանշան է՝ ուղղված Հայաստանի զարգացման ուղուն և բարեփոխումների օրակարգին։
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալը հատուկ շնորհակալությամբ ընդգծել է ԶՖԳ-ի ներգրավվածության առանձնահատուկ նշանակությունը Հայաստանի պետական ֆինանսների բարեփոխումներին, ներդրումային պլանավորմանը, ինչպես նաև կլիմայական փոփոխություններին առնչվող նախաձեռնությունների աջակցության գործում։
Նորություններ
Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿ
22:02 08-05-2026
Պուտինը շնորհավորանքներ է հղել արտասահմանյան երկրների ղեկավարներին և ժողովուրդներին
13:28 08-05-2026
