«Գանձասար» թերթը կոչ է արել Հալեպի հայերին մնալ տանը բախումների ժամանակ
Դեկտեմբեր 23,2025 10:48
Սիրիայի հայ համայնքի «Գանձասար» թերթը կոչ է արել Հալեպում ապրող հայերին մնալ տանը մինչև քաղաքում իրավիճակի կայունացումը։
«Խնդրում ենք Հալեպի մեր հայրենակիցներին, ապահովության նկատառումներով, բնակարաններից դուրս չգալ մինչև քաղաքում իրավիճակի կարգավորումը։ Իսկ բնակարանների մեջ պատսպարվել ներքին սենյակներում, չմոտենալ պատուհաններին կամ պատշգամբներին»,–ասված է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ երեկ Հալեպի Շեյխ Մաքսուդ և Աշրաֆիե շրջաններում կրակոցների և շարունակվող բախումների հետևանքով 16 քաղաքացիական անձ է վիրավորվել։
